Հասանելի դասընթացներ

Այս նոր դասընթացը նախատեսված է միայն երեխաների համար։ Ուսանողները կարող են մասնակցել։

This is sample education children

test full name test full name test full name test full name test full name test full name  summarysummarysummarysummarysummarysummarysummarysummarysummarysummarysummarysummarysummarysummarysummary

Ենթաթեմաները՝

  • Համայնքային ծառայությունը հանրային ծառայության ինքնուրույն տեսակ
  • Համայնքային ծառայության հիմնախնդիրները
  • Համայնքային ծառայության բնագավառի զարգացումները
  • Համայնքապետարանի աշխատակազմի կադրային գործի վարում:


Ենթաթեմաները՝

  1. Քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմը` իբրև կառավարչական հիմնարկ, բյուջետային հիմնարկները, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները և դրանց հետ հարաբերությունները կարգավորող իրավական հիմքերը
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման մեխանիզմները
  3. Համայնքի զարգացման ծրագիրը
  4. Համայնքի բյուջեն (այդ թվում` բյուջեի քննարկումը և հաստատումը, բյուջեին ներկայացվող պահանջները, բյուջեի եկամուտների աղբյուրները ու դրանց իրավական հիմքերը և այլն)
  5. Ծախսերի մեթոդաբանություն
  6. Համայնքի ղեկավարի գործունեությունը պաշտպանության կազմակերպման բնագավառում
  7. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Գ Լ ՈՒ Խ  7 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 104. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:
Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը:
Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:
Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:
Հոդված 106. Համայնքներն իրենց բյուջեն ձևավորում են ինքնուրույն:
Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:
Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:
Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման:
Համայնքները սահմանում են տեղական հարկեր և տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ:
Հոդված 107. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով:
Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով:
Համայնքի ղեկավարի լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:
Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 108. Երևանը համայնք է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երևանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն:
Հոդված 108.1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվում է իրավական հսկողություն: Համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 110. Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից։
Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով:
Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ:


Ենթաթեմաները՝

  •  Միջանձնային հարաբերությունների տեսակները։ Ղեկավարումը` մարդկանց համակեցության կարևորագույն բաղադրիչ։ Ղեկավարման տեսակները` դեմոկրատական և ավտորիտար։ դեմոկրատական ղեկավարման տեսակները և արդյունավետությունը։ Ժամանակի կառավարում։
  • Ղեկավար-ենթակա հարաբերություններ։ Ղեկավար-ենթակա  ներանձնային հարաբերությունները։ Խրախուսանքների կամ կարգապահական տույժերի կիրառման անհրաժեշտությունը։ Ղեկավար-ենթակա հարաբերությունները համայնքային ծառայության օրենսդրության շրջանակներում
  • Միջանձնային հարաբերություններն աշխատավայրում։ Բախումներ և դրանց տեսակները, բախումների կառավարում։ Բախումների կանխարգելումը` օրենքով սահմանված կարգով ներկայացվող հաշվետությունների միջոցով։
  •  Նվերները միջանձնային գործնական հարաբերություններում։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված նվերներ ընդունելու արգելքը։
  • Միջանձնային գործնական հարաբերությունների ազգային առանձնահատկությունները
  • Կոմունիկացիայի կառուցվածքը, Հաղորդակցության միջոցներ և գործիքներ։ Հաղորդակցության ռազմավարություն։ Արդյունավետ հաղորդակցության սկզբունքները
  • Դժգոհ մասնակիցների հետ աշխատանքի մեթոդները
  • Քաղաքացիների սպասարկում


Ենթաթեմաները՝

  • Պատմական համառոտ ակնարկ էթիկայի մասին։ Էթիկան` որպես գիտություն։ Էթիկայի ուղղություններն ու բաժինները` մեթաէթիկա, նորմատիվային էթիկա և կիրառական էթիկա։
  • Բարոյականության հիմնախնդիրները համայնքային ծառայությունում
  • Հանրային ծառայությունում մասնագիտական էթիկայի կանոնները
  • Համայնքային ծառայողի վարքագծի կանոնների ամբողջությունը
  • Համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրով նկարագրված լիազորությունների շրջանակը և ենթակայության նորմերը
  • Համայնքային ծառայողի իրավունքները, պարտականությունները և սահմանափակումները` էթիկական չափումների տեսանկյունից


Ենթաթեմաներ․

  • Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը։ Կաշառք ստանալը։ Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը։ Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը։ 
  • Տեղական ինքնակառավարման մարմինների անունից ծառայությունների մատուցման ժամանակ ծագող կոռուպցիոն ռիսկեր
    • Կաշառք տալը
    • Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը
    • Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը
    • Կաշառքի միջնորդությունը
    • Պաշտոնեական կեղծիքը
    • Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը
    • Պաշտոնեական անփութությունը
    • Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը
    • Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը։


Ենթաթեմաներ․      

  • Տեղեկատվության ազատության իրավական հիմքերը։ Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը
  • Տեղեկատվության ազատությանը վերաբերվող հիմնական հասկացությունները
  • Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները
  • Տեղեկատվությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը
  • Տեղեկատվության ազատության իրականացումը
  • Տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը
  • Տեղեկատվության ազատության սահմանափակումները
  • Հարցումը ներկայացնելու և քննարկելու կարգը
  • Տեղեկությունների տրամադրման պայմանները
  • Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը
  • Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները
  • Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձը
  • Պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտման համար