Ենթաթեմաները՝
- Համայնքային ծառայությունը
հանրային ծառայության ինքնուրույն տեսակ
- Համայնքային ծառայության
հիմնախնդիրները
- Համայնքային ծառայության
բնագավառի զարգացումները
- Համայնքապետարանի
աշխատակազմի կադրային գործի վարում:
- Դասընթացավար: Արշավիր Ղուկասյան
Ենթաթեմաները՝
- Քաղաքապետարանի
(գյուղապետարանի) աշխատակազմը` իբրև կառավարչական հիմնարկ, բյուջետային
հիմնարկները, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային
կազմակերպությունները և դրանց հետ հարաբերությունները կարգավորող իրավական հիմքերը
- Տեղական
ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության
ապահովման մեխանիզմները
- Համայնքի զարգացման
ծրագիրը
- Համայնքի բյուջեն
(այդ թվում` բյուջեի քննարկումը և հաստատումը, բյուջեին ներկայացվող պահանջները,
բյուջեի եկամուտների աղբյուրները ու դրանց իրավական հիմքերը և այլն)
- Ծախսերի
մեթոդաբանություն
- Համայնքի ղեկավարի
գործունեությունը պաշտպանության կազմակերպման բնագավառում
- Համայնքի ղեկավարի
գործունեությունը քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների
պաշտպանության բնագավառում
- Դասընթացավար: Արշավիր Ղուկասյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գ Լ ՈՒ Խ 7
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 104. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:
Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը:
Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:
Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:
Հոդված 106. Համայնքներն իրենց բյուջեն ձևավորում են ինքնուրույն:
Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:
Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:
Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման:
Համայնքները սահմանում են տեղական հարկեր և տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ:
Հոդված 107. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով:
Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով:
Համայնքի ղեկավարի լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:
Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 108. Երևանը համայնք է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երևանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն:
Հոդված 108.1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվում է իրավական հսկողություն: Համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 110. Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից։
Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով:
Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ:
- Դասընթացավար: Արշավիր Ղուկասյան